Խորհուրդներ Մեծ Անիվ ընկերությունից

Լինել տեղեկացված նշանակում է լինել նաև զինված

Ձմռանը  բարդ եղանակային պայմաններում պահանջվում է բարձր վարպետություն մեր վարորդներից, մեքենայի տեխնիկակական վիճակից  ինչպես նաև անվադողերից:

Մեծ Անիվ ընկերությունը իր պարտքն է համարում հիշեցնել վարորդներին մեքենան վարելու  անվտանգության կանոնները ձմռանը:

 Առաջին հերթին ստուգեք արդյոք Ձեր անվադողերը համապատասխանում են եղանակային պայմաններին:

Անվադողերը պետք է լինեն հենց ձմեռային, ոչ համասեզոնային և ոչ էլ ամառային անվադողերը լիարժեք ապահով չեն: Ձմեռային անվադողերի վրա պետք է նշված լինի М+S (M&S, MS):

Անպայման ուշադություն դարձրեք անվադողերի մաշվածությանը և ռետինի վիճակին:

Ըստ տեխնիկական պահանջների, ինչպես նաև անվադող արտադրող ընկերությունների խորհուրդների, ձմեռային անվադողի անվանախշի նվազագույն խորությունը պետք է լինի 4մմ: Ռետինը չպետք է լինի ճաքճքված, ինչպես նաև ունենա տեսանելի պատռվածքներ, փկվածություն կամ այլ վնասվածքներ:

Հատկապես կարևոր է ստուգել անվադողերի ճնշումը: Ձմռանը սառույցի վրա շատ վտանգավոր է անվադողերի միջև ճնշման տարբերությունը, սա հավելյալ նպաստում է տրանսպորտային միջոցի կառավարման կորստին:

5 Խորհուրդ բարդ իրավիճակներում մեքենան ղեկավարելու վերաբերյալ

1.Շրջադարձի դեպքում, սխալ արագությամբ գնալիս, մի փորձեք ղեկը մեծ անկյամբ շրջել, դա ավելի կվատթարացնի իրավիճակը: Ինչպես նաև  պետք չէ միանգամից արգելակել: Ցանկացած դեպքում ճիշտ է աստիճանաբար ցածրացնել արագությունը:

2. Եթե մեքենան հայտնվել է ձնասահքի (занос) մեջ, ապա ձեր մեջ զսպեք արգելակելու բնական ցանկությունը: Ղեկը թեքեք ձնասահքի ուղղությամբ և հավաքեք արագություն:

3. Երբ ճանապարհը ծածկված է հաստ սառած ձյան շերտով, ցավոք, այսպիսի իրավիճակներ հաճախ են հանդիպում ոչ միայն գյուղական շրջաններում այլ նաև քաղաքներում: Հաճախ ճանապարհի վրա գտնվող ձյունը լցնում են ասֆալտին, այս ճանապարհները պետք է անցնել չափավոր արագությամբ: Այս դեպքում հաճախ անվադողը չի հասցնում ինքնամաքրվել և չի կցորդվում ասֆալտին: Կտրուկ արագացումը կամ  արգելակումը կարող է վտանգավոր լինել,  երթևեկության գոտին փոխելը նույնպես պետք է անել հարթ ճանապարհի վրա, շրջադարձերին լինել համապատասխան արագությամբ: Խուսափեք այնպիսի իրավիճակներից, երբ առջևի ու հետևի անվադողերը գտնվում են տարբեր հարթությունների վրա, օրինակ` մեկը ասֆալտին, մյուսը` սառույցին:

4. Ինչպե՞ս հաղթահարել ջրային արգելանքը: Շատ տարածված խնդիր է ձնհալքի դեպքում: Ջրի շերտի տակ կարող են թաքնված լինել փոսեր կամ բաց հորեր, սուր կամ մեծ առարկաներ, այդ պատճառով պետք է անցնելուց համոզված լինել, որ մյուս մեքենաները առանց խնդիր անցել են արդեն: Թեթև մարդատար ավտոմեքենաների համար անվտանգ խորություն է համարվում մինչև անվադողի կեսի չափով խորությունը, ավելի բարձր արդեն ռիսկային է, ջրափոսերը խորհուրդ է տրվում անցնել մոտավոր 10 կմ/ժ արագությամբ: Ջրափոսերը անցնելուց հետո պետք է չորացնել արգելակման անվասկավառակները մի քանի անգամ արգելակելով:

5. Ինչպե՞ս կայանել ձյան վրա: Կանոն համար առաջին` քաշող անիվները պետք է գտնվեն հնարավորինս պինդ, կայուն հարթության վրա: Պետք է կայանել այնպես, որ մեքենայի առջևի մասը գտնվի դեպի ճանակարհի կողմ, որպեսզի հեշտ լինի դուրս գալը, քանի որ նույնիսկ ամենապինդ ձյունը կամ սառույցը մեքենայի ծանրությունից կարող է նստել:

Մեծ Անիվ ընկերությունը զգուշացնում է, որ միայն տեսական գիտելիքները բավարար չեն բարդ իրավիճակներից դուրս գալու համար: