Որտե՞ղ և ինչպե՞ս պահել անվադողերը սեզոնափոխության ժամանակ:

Այս հարցը մտահոգում է վարորդներին ամեն սեզոնափոխության ժամանակ` աշնանը և գարնանը: Վարորդները սովորաբար մեքենայի անվադողերը պահում են ոչ ճիշտ ջերմաստիճանային պայմաններում և անհամապատասխան վայրում: Ոչ բոլոր վարորդներն են տեղեկացված ինչպես է պետք ճիշտ պահել անվադողերը ավելի երկար կիրառելու համար: Անվադողի պահպանման համար առաջին կարևորությունը համարվում է պահպանման վայրը:

Առաջին հերթին կարևոր է, որ տարածքը լինի մութ, չոր և զով: Անվադողերի օպտիմալ պահպանման ջերմաստիճանը  պետք է լինի +15°C-ից մինչև +20°С: Անվադողերի վրա չպետք է արևի ուղիղ ճառագայթներ ընկնեն, քանի որ ուլտրամանուշակագույն ճառագայթները բացասական ազդեցություն են թողնում ռետինի վրա, ինչը կարող է բերել անվադողի մակերեսի մասնակի քայքայման: Կարևոր է ոչ միայն տարածքի ջերմաստիճանը, այլև օդի խոնավության մակարդակը, որը 50-60%-ի սահմաններում պետք է լինի, այսինքն գրեթե այնքան, ինչքան բնակելի տարածքում է:

Պետք է անվադողերը լվանալ կեղտից և փոշուց, հետո մշակել հատուկ մաքրիչ օդորակիչով, որը կպաշտպանի ջերմաստիճանի և խոնավության տատանումներից: Խորհուրդ չի տրվում տարբեր յուղեր, բենզին կամ լուծիչ հեղուկներ քսել:

Եթե որոշել եք անվադողերը պահպանել առանց անվահեծերի, ապա նրանք պետք է դնել ուղղահայաց դիրքով, բայց այնպես, որ չդեֆորմացվեն: Որպեսզի խուսափեք դեֆորմացիայից պետք է ամիսը մեկ կամ երկու անգամ  շրջեք կամ շարժեք:

Եթե պլանավորել եք պահպանել անվահեծերով, ապա պետք է անվադողերը դրվեն հորիզոնական դիրքով իրար վրա կամ պահել կախված վիճակում:

 Եթե հետևեք բոլոր կանոններին, ապա անվադողերը կծառայեն երկար տարիներ: