Մեծ Անիվ

«Մեծ Անիվ»  ընկերությունը հիմնադրվել է 1999 թվականին:

Ի սկզբանե ընկերությունը մասնագիտացած էր շինարարական և հատուկ տեխնիկայի, բեռնատար և գյուղատնտեսական նշանակության տրանսպորտային միջոցների համար նախատեսվող անվադողերի վաճառքով: Այդ պատճառով ընկերությունը ընկալվում էր որպես մեծ անիվներ (անվադողեր) վաճառող ընկերություն:

Առաջին հենակետը հանդիսացավ 20 ք.մ. մակերես ունեցող Չարենց 90 հասցեում գտնվող փոքրիկ խանութը, որտեղից, հետագայում, ձևավորվեց Հայաստանում գործող անվադողերի, անվահեծերի, մարտկոցների, ավտոյուղերի և պահեստամասերի վաճառակետերի ամենամեծ ցանցը:

1990-ական թվականների վերջին  քաոսային  շուկան և ապրանքային դեֆիցիտի  խնդիրը պատմականորեն ստեղծեցին նպաստավոր պայմաններ ընկերության զարգացման համար: Շուկայի ուսումնասիրությունների, վաճառքների գրագետ համակարգի, ապրանքային և գնային արդյունավետ քաղաքականություն ունենալու շնորհիվ «Մեծ Անիվը»  կարճ ժամանակահատվածում զբաղեցրեց ամուր դիրքեր ոչ միայն ''մեծ անիվների'', այլև մարդատար ավտոմեքենաների անվադողերի շուկայում:

Այսօր ընկերությունը հանդիսանում է գերմանական Continental, ճապոնական NITTO, ռուսական KAMA և այլ աշխարհահռչակ ապրանքանիշերի պաշտոնական ներկայացուցիչը: Տարեցտարի ավելանում են մասնաճյուղերը, մատուցվող ծառայությունները և բարձրանում է սպասարկման որակը, իսկ աշխատակիցների թիվը այս տարիների ընթացքում երեք հոգուց հասել է շուրջ հարյուրի: